00:00:00

Դիլիջան և Բերդ քաղաքներում ձյուն է տեղում

10:01, 04 հունվար 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 09:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Տավուշի մարզի Դիլիջան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր