00:00:00

Արծվանիստ գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

21:12, 03 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 3-ին, ժամը 12:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զոհրաբ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր