00:00:00

29-ամյա խոհարարի ոչ սթափ վիճակում Dogde-ը վարելու հետևանքով մի ամբողջ օր մարդիկ զրկվել են գազամատակարարումից

17:32, 03 հունվար 2020 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 2-ին, Երևան քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և Dogde մակնիշի 90 GV 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, 29-ամյա Վաևդան Չռեքչյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա ուղևորներ, Չարենցավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արսեն Արսենյանը և Երևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Արտակ Խաչատրյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Վարորդն ու վիրավոր ուղևորն էլ աշխատում են «Մենեջմենթ Գրուպ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որպես խոհարարներ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ողջ գիշեր «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ աշխատակիցները աշխատանքներ են կատարել վթարված գազախողովակը վերանորոգելու ուղղությամբ, և միայն ժամեր առաջ է հնարավոր եղել վերականգնել նշված տարածքի մեծ թվով բնակիչների գազամատարակակարումը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր