00:00:00

«Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է». Սուրեն Սարգսյան

13:09, 03 հունվար 2020

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: 1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի: 2. Իրանը պատաախան հարված կհասցնի: 3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն: 4. Իսրայելը կներգրավվի: 5. Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին: 6. Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են: 7. Հասանելի են նաև տարածաշրջանի նավթային հիմնական հորերը: 8. Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:9. Մենք ինչ, որ առումով «դռբի տակ» կընկնենք, բայց դեռ չգիտեմ ինչ ձևի «դռբ» կլինի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր