00:00:00

Կյանքից հեռացել է Արայիկ Խանդոյանի մայրը

10:18, 03 հունվար 2020

Կյանքի 80-րդ տարում մահացել է ազատամարտիկ, Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ» ) մայրը՝ Ռիմա Խանդոյանը։ Նրանց ընտանիքի ընկեր Անդրանիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Կյանքից հեռացել է հերոս միայնակ Գայլի Արայիկ Խանդոյանի Մայրիկը Աստված հոգիդ լուսավորի հերոսածին մայր...: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Մայրը ահա այս կինն է: Հայրենիքի համա իր որդիներին զոհաբերելու պատրաստ ու զոհաբերած, իր որդու` Միայնակ Գայլի դիակի կողքին ահա այս հզոր հայացքով կանգնած: Ռիմա մայրիկը մահացավ: Ես երջանիկ եմ, որ ծնկի եմ եկել այս մոր առաջ ու համբուրել եմ կոշտացած, բայց թանկ ձեռքերը: Լուսանկարը՝ Գերման Ավագյանի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր