00:00:00

Արտակարգ դեպք Լոռու մարզում. ծեծի են ենթարկվել Վանաձորի բանտի աշխատակիցները

21:08, 02 հունվար 2020 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արևաշող գյուղի 1-ին փողոցում՝ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող եկեղեցու մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 30-ամյա Վահրամ մուրադյանի, 28-ամյա Վահե Մուրադյանի և Արևաշող գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Ալեքս Ղուբաթյանի և 22-ամյա Նարեկ Թադևոսյանի միջև։ Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, նույն օրը, ժամը 23։30-ի սահմաններում Վահրամ Մուրադյանը ոստիկանության Սպիտակի բաժին կատարվածի մասին տեղեկացրել է և հայտնել, որ բացի նշված անձանցից, Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ ոմն Գևորգը նունպես այդ անձանց հետ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր և եղբոր՝ Վահե Մուրադյանի մարմնի տարբեր մասերին։ Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանոթյունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վահրամ և Վահե Մուրադյանները ծառայում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի «Կիրովականի բանտում»՝ որպես պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ, երկուսն էլ կոչումով արդարադատության ավագ սերժանտ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր