00:00:00

Հրդեհ՝ Գյումրիի Հաղթանակի այգում՝ չշահագործվող շինությունում

20:22, 02 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 2-ին, ժամը 16:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի այգում՝ չշահագործվող շինությունում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակի պողոտայի 8/1 հասցեի մոտակայքում գտնվող տաղավարում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին: Այրվել են տաղավարի (50 քմ) կախովի առաստաղը և փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր