00:00:00

Հրդեհ է բռնկվել Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ սարալանջին

11:59, 02 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 2-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ Լոռու և Տավուշի մարզերի սահմանագծի մոտակայքում՝ սարալանջին բռնկված հրդեհի վայր՝ տարածքի հետախուզություն իրականացնելու նպատակով: Նշենք, որ հունվարի 1-ին, ժամը 08:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակա սարերում հրդեհի նշաններ են նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հրդեհի նշանները նկատվում են Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում՝ սարալանջին: Այրվում է մոտ 2-3 հա խոտածածկույթ: Տեղանքի դժվարանցանելիության պատճառով չի հաջողվել հրդեհաշիջում կատարել. հրդեհի տարածման վտանգ չկա: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր