00:00:00

Որ ապրանքները կթանկանան հունվարի 1-ից

15:08, 02 հունվար 2020 Տնտեսություն

2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ապրանքների ընդհանուր թանկացումը կկազմի 0.5 տոկոս։ Դադարեցվում են որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, և ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ–ում սահմանված նոր մաքսատուրքերը։ Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում: Դադարեցվում են մասնավորապես հացահատիկի, մսի, ձվի, դեղորայքի, ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները: Այդ ապրանքները ևս կթանկանան: Հունվարի մեկից մաքսատուրքի փոփոխությամբ պայմանավորված՝ կթանկանա 699 անուն ապրանք, այդ թվում նաև առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հացը, կաթնամթերքը, միսը, մի խոսքով՝ երրորդ երկրներից ներկրվող ապրանքները: Օրինակ՝ ընտանի կենդանիների մսի մաքսատուրքերը 2020թ-ին կաճեն կաճեն 25%-ով, իսկ հետագայում՝ 80 տոկոսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր