00:00:00

Բյուրեղավանում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)

10:20, 02 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 1-ին, ժամը 19:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցի թիվ 31 շինության մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և բռնկվել: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածները՝ Արտյոմ Կ.-ն (ծնված  2001 թ.) և Անդրանիկ Հ.-ն (ծնված  2002 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:13-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան:   https://www.youtube.com/watch?v=C4-cqq3v6wI&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր