00:00:00

Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում․ Opel-ը բախվել է բետոնե լողավազանին և հայտնվել եղևնիների պուրակում

22:27, 01 հունվար 2020 Պատահարներ

Այսօր, հունվարի 1-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Opel մակնիշի 35 XS 514 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ «Խրուստալի» գործարանի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե սալիկներին, այնուհետև լողավազանի բետոնե հատվածին ու հայտնվել եղևնիների պուրակում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին ու ուղևորին առաջինը օգնության են հասել «Խրուստալի» գործարանի անվտանգության աշխատակիցները, և օպերատիվորեն ժամանած Շտապօգնության բժիշկների խումբը նրանց տեղափոխել է հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել է հերթախահ խումբը՝ համայնքի ոստիկանության ավագ տեսուչ Վրեժ Եղոյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե հրշեջները օպերատիվ չժանմանեին և ճիշտ ու պրեֆեսիոնալ ձևով չկատարեին իրենց աշխատանքը, ապա կրակը կտարածվեր եղևնիների ողջ այգում, քանի որ ծառերի տակ ամբողջվին չոր խոտ էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր