00:00:00

Ֆիոլետովո գյուղի մոտ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է

20:35, 01 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 1-ին, ժամը 16:20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր