00:00:00

Երեւանում բախվել են 58-ամյա վարորդի Opel-ն ու 24-ամյա վարորդի մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

19:32, 01 հունվար 2020 Պատահարներ

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, մոտոցիկլի եւ ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:00-ի սահամններում Բաղրամյան պողոտայի 84/1 հասցեի դիմաց բախվել են Երեւան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 58-ամյա Լեւոն Բաղոյանի վարած Opel մակնիշի 26 DP 401 համարանիշի եւ Երեւան քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդուարդ Ալեքսանյանի վարած «Hayasa» մակնիշի AS 273 hամարանիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետեւանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Է. Ալեքսանյանն ու նրա ուղեւոր, Երեւան քաղաքի բնակիչ, 22-ամյա Դավիթ Ազիզբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր