00:00:00

Խոշոր հրդեհ` Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան

16:37, 01 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 1-ին, ժամը 06:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 07:00-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:38-ին, մարվել՝ 08:00-ին: Այրվել են տան տանիքը՝ 100 քմ, խոհանոցում (8 քմ)՝ գազօջախ, սառնարան, 2 բազմոց և սեղան՝ ամբողջությամբ, ննջասենյակում՝ (20 քմ)՝ պահարան, մահճակալ, աթոռ՝ ամբողջությամբ, հյուրասենյակում՝ առաստաղը՝ 30 քմ, բազմոց, պահարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր