00:00:00

Հրդեհ Ծովինար գյուղում. տուժածներ չկան

14:20, 01 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 1-ին, ժամը 00:06-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 03:52 -ին: Այրվել են 1-ին փողոցի տներից մեկին հարակից գտնվող պահեստավորած անասնակեր (մոտ 1000 հակ), ցորեն (մոտ 500 կգ), «T-40» մակնիշի տրակտորի առջևի անիվները և ժամանակավոր կառուցած տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 45 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր