00:00:00

Շիրակի մարզպետարանի դիմաց «Mercedes-Benz E260»-ը կողաշրջվել է

13:40, 01 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 1-ին, ժամը 02:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ մարզպետարանի դիմաց, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz E260» (վարորդ` Նշան Ե.) ավտոմեքենան կողաշրջվել է: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Նշան Ե.-ն (ծնված 2001 թ.) և Գևորգ Ե.-ն (ծնված 1998 թ.) տեղափոխվել են Գյումրու ԲԿ, ովքեր ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր