00:00:00

Ավտովթար Սպիտակ-Արևաշող ավտոճանապարհին. տուժածների մեջ երեխաներ կան

13:04, 01 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 1-ին, ժամը 02:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Արևաշող ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդը՝ Ռաֆայել Մ., ծնված 1990 թ.) և «Mercedes E180» մակնիշների ավտոմեքենաները։ «Opel Astra G» ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Հասմիկ Պ.-ն (ծնված 1992 թ.), Ռոբերտ (ծնված 2014 թ.) և Եվա (ծնված 2016 թ.) Մ.-երը, հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները Հասմիկ Պ.-ի և Ռոբերտ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռաֆայել և Եվա Մ.-երինը՝ ծայրահեղ ծանր։ Եվա Մ.-ն այնուհետև տեղափոխվել է Վանաձորի ԲԿ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր