00:00:00

2019-ի գլխավոր ձեռքբերումը նոր սպառազինությունների գնումն էր. Խանումյան

12:38, 01 հունվար 2020

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019-ի գլխավոր ձեռքբերումը, կարծում եմ, նոր սպառազինությունների գնումն էր և զինծառայողների կենսապայամանների բարելավումը։ Դա կարող էր լինել նաև նախորդ տարիներին, սակայն հանցավոր անգործությունն ու թալանը թույլ չէին տվել լուծել այս կարևոր անվտանգային հարցերը, ինչի հետևանքով մեծ կորուստներ ունեցանք հատկապես 2016 թվականին։ Բանակի ամենօրյա ուժեղացումն է խաղաղության երաշխիքը։ Այդ խաղաղությունը պետք է զարդարենք արդյունավետ աշխատանքով, նոր ենթակառուցվածքներով և մեծ տեմպերով ավելացող բնակչությամբ։ Սա Արցախում հնարավոր է միայն այլ որակի իշխանություն ունենալու դեպքում։ 2020թ-ը նոր որակի իշխանություն ունենալու հնարավորություն է ընձեռնում։ Նոր տարին դիմավորենք այն գիտակցությամբ, որ այդ հնարավորությունը հենց մեզնից է կախված` ամեն մեկիցս հավասարապես»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր