00:00:00

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ամանորյա համերգին

21:45, 31 դեկտեմբեր 2019

«Այսօր Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սրանից հետո՝ խնդրում եմ այլևս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի: Որ մշակույթը խեղճ է ու անօգնական: Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում: Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում և կազմակերպում: Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ պահի, ճիշտ տեղում, ճիշտ օրակարգով, ճիշտ ընթացքով ու հայեցակարգով: Մշակութային կազմակերպությունների աշխատանքն այսուհետ գնահատվելու է ըստ այսմ։ Եւ վերջ»,-շարունակել է վարչապետը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրից հատված: Տեսանյութը վարչապետը մակագրել էր. «Դիրիժորական վահանակի մոտ է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ապա՝ Սերգեյ Սմբատյանը:)»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր