00:00:00

Խաչատուր Սուքիասյանի Ամանորյա շնորհավորանքը

17:45, 31 դեկտեմբեր 2019

Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ցանկանում եմ բոլորիդ անսպառ առողջություն, հաջողություն, ընտանեկան երջանկություն: Թող 2020 թվականը մեր հայրենիքի համար լինի խաղաղության, տնտեսական հաջողությունների և վերելքի տարի: Առկա խնդիրներն էլ հաղթահարելի են պետության և հասարակության համատեղ փոխվստահության պայմաններում: Հավատացեք, հարգանքի, սիրո և վստահության մթնոլորտում կդառնանք ամենահզոր երկրներից մեկը: Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում Հայկական հզոր բանակի զինծառայողներին, նրանց մայրերին և հայրերին, կանանց և երեխաներին: Շնորհակալություն մեր խաղաղությունն ապահովելու և պետությունն ամուր պահելու համար: Թող գալիք տարում յուրաքանչյուր հայ օջախում տիրեն համերաշխությունը, բարեկեցությունն ու հաջողությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր