00:00:00

Կարբի գյուղում բախվել են «Օպել»-ն ու «ՎԱԶ-2106»-ը. կա 3 վիրավոր (տեսանյութ)

11:11, 31 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 00:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին` Կարբի գյուղի վարչական տարածքում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Գառնիկ Գ., ծնված 1971 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Թադևոս Հ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հովհաննես Կ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: https://www.youtube.com/watch?time_continue=1&v=3zQKEAjCKO4&feature=emb_logo  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր