00:00:00

Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում, «Արբատ» սրճարանում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

10:30, 31 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 19:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոնսերվատորիայի մոտակայքում գտնվող չգործող սրճարանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Արբատ» սրճարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 21:09-ին: Մասամբ այրվել են սրճարանի (100 քմ տարածք) կախովի առաստաղը (մոտ 20 քմ), տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), գույքը (աթոռ, փայտե դարակներ) և ներսում գտնվող ծառը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր