00:00:00

Արցախի հարավային հատված կատարած այցի շրջանակներում նախագահն այցելեց Մեխակավան. Տ. Աբրահամյան

01:39, 31 դեկտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի հարավային հատված կատարած այցի շրջանակներում նախագահն այցելեց Մեխակավան։ Ավանդույթի ուժով, նախագահը տարին ամփոփում է մեզ համար ստրատեգիական նշանակություն ունեցող այս բնակավայրում։ Այն առանցքային կենտրոն է՝ հարավում մեր բարեկամ Իրանն է, արևելքում Ադրբեջանի հետ սահմանագիծն է։ Մեխակավանն այն կենտրոնն է, որտեղով անցնելու է նաև Արցախը Հայաստանին կապող երրորդ ժամանակակից ճանապարհը։ Սա է նաև պատճառը, որ հատկապես վերջին 3 տարիներին, կառավարությունն այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։ Տարեսկզբից Մեխակավանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն է գործում, սպորտային խմբակը, այս տարի մեկնարկեց մանկապարտեզի շինարարությունը, առաջիկա տարիներին վերաբնակեցման նոր գործընթաց կսկսվի, նոր առանձնատներ կկառուցվեն, ճանապարհային ցանցը կվերակառուցվի։   Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջց

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր