00:00:00

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող փոխնախարարը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական. ԲԿ-ն հաստատեց

20:31, 30 դեկտեմբեր 2019

Առողջապահության նախկին փոխնախարար, առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արսեն Դավթյանը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական։ Այս լուրը այսօր՝ դեկտեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի փոխտնօրեն Հարություն Դավթյանը։ Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք էր ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Նա կաշառք էր ստացել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից։ Նշենք նաեւ, որ նախկին փոխնախարարի կալանքը գրավի դիմաց փոխվել է եւ նա ազատ է արձակվել։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր