00:00:00

Վեդիում բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

20:32, 30 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Արարատի մարզի Վեդի քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 30-ին, հրդեհ է բռնկվել բենզալցակայանում։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ժամը 16:48-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վեդիի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մոտակայքում այրվում է գործող բենզալցակայան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի թիվ 43/2 հասցեում գտնվող բենզալցակայանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:53-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել են բենզալցակայանի կախովի առաստաղը (մոտ 5 քմ) և 1 գմ էլեկտրական մալուխ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր