00:00:00

Օգնենք փրկել փրկարարի դստերը

18:05, 30 դեկտեմբեր 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Գրիգոր Սաֆարյանի դուստրը՝ 2014 թվականին ծնված Լիլիթ Գրիգորյանը բոլորիս օգնության կարիքն ունի: Ծննդյան օրվանից օրեր անց բժիշկները աշխորոշել են՝ արյան վարակ, օստիոմելիտ՝ երեխայի ոսկորները դեֆորմանում են: Լիլիթը բուժվել, վերականգնողական կուրսեր է անցել Հայաստանում, հետազոտվել Իսպանիայում, Գերմանիայում: Վիրահատությունն անխուսափելի է, եթե երեխան չվիրահատվի եւ վարակը խորանա, Լիլիթը կկորցնի քայլելու կարողությունը: Գերմանիայի կլինիկաներից մեկում Լիլիթին վիրահատություն է նշանակված 2020 թվականի փետրվարի 4-ին: Պահանջվում է 20 000 եվրո, ծնողներն այս պահին հաջողել են հավաքել 8 000 եվրո: Յուրաքանչյուրիս փոքրիկ օգնությունը կարող է դառնալ Լիլիթին փրկելու բաղադրիչ: Ամեն մեկս մեկ կաթիլ ջրով կարող ենք հզոր օվկիանոս ստեղծել: Օգնենք փոքրիկ Լիլիթին ապրելու լիարժեք կյանքով: Օգնենք փրկել փրկարարի դստերը: Հաշվեհամարները Լիլիթի մոր՝ Սոնա Ղազարյանի անունով են. IDBANK Հայկական դրամով՝ 11814012131000 Եվրոյով՝                       11814012131002 Ամերիկյան դոլարով՝ 11817066874302 Ռուսական ռուբլով՝ 11817066874301 Օգնել ցանկացողները կարող են գումարներ փոխանցել նաեւ առ-ցանց www.leetchi.com/c/help-for-lilit   Լիլիթ Գրիգորյանի ծնողների հեռախոսահամարները. Հայր՝ Գրիգոր Սաֆարյան  093  27 83 34 Մայր Սոնա Ղազարյան  055 70 50 67

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր