00:00:00

ՊՆ-ն դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված զինծառայողների ծնողների եւ հարազատների այցելություն «Եռաբլուր»

18:01, 30 դեկտեմբեր 2019

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված զինծառայողների եւ ազատամարտիկների ծնողների եւ հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետեւյալ երթուղիներով. Երթուղի 1-ին՝ Դավիթաշեն (Երեւան Սիթի սուպերմարկետ) - գյուղ Դավիթաշեն – 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց (Ռոբերտո հանրախանութ) – Մալաթիա շուկա - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավիթաշեն (Երեւան Սիթի սուպերմարկետ): Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երեւան Սիթի սուպերմարկետի մոտից: Երթուղի 2-րդ՝ Նոր Նորքի զանգված (Երեւան Սիթի սուպերմարկետ) - Ավան թաղապետարան – մետրո Երիտասարդական – կինոթատրոն «Ռոսիա» - Քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նոր Նորքի զանգված (Երեւան Սիթի սուպերմարկետ) խանութ: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի զանգվածից (Երեւան Սիթի սուպերմարկետ): Երթուղի 3-րդ՝ Էրեբունի փողոց - Արցախի փողոց - «Հայրենիք» կինոթատրոն - մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհի» անվան հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն  - Էրեբունի փողոց: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից: Յուրաքանչյուր վերը նշված կանգառներում ավտոբուսները կկայանեն 2-ական րոպե:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր