00:00:00

«Ձեզ խայտառակում եք` հերիք չի, մի հատ էլ` երկրի հեղինակության հետ եք խաղում». Արմեն Աշոտյան

16:55, 29 դեկտեմբեր 2019

Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարարությունը փաստացի հաստատել է առավոտյան տարածված լուրը, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի վրա ձեռնարկված գրոհի կապակցությամբ ստացել են խիստ գանհատականներ: Գնահատականներն այնքան անհաճո են եղել այս իշխանությունների համար, որ հղում անելով «ոչ պաշտոնական» գրագրության վրա, նրանք ռիսկ չեն արել հրապարակել բովանդակությունը: Տղերքն այնքնան մանկամիտ են և հաբրգած միաժամանակ, որ չեն հասկանում, որ եթե այդպիսի բուռն արձագանքն արդեն արտահայվել է ոչ պաշտոնական գրությամբ, ապա շատ շուտ Վենետիկի հանձնաժողովն արդեն պաշտոնապես կհայտատարարի իր կարծիքը: Ավազի մեջ գլուխը թաքցրած ջայլամի կեցվածք ընդունելիս՝ հիշեք, որ ավազից վերև մի շատ զավեշտալի ու անհրապույր տեսարան ենք ստեղծում: Ձեզ խայտառակում եք հերիք չի, մի հատ էլ երկրի հեղինակության հետ եք խաղում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր