00:00:00

Այսուհետ հնարավոր է ՀՀ ներմուծել աջ ղեկով մեքենաներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով. ՊԵԿ

21:32, 28 դեկտեմբեր 2019

Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար»: Նշվում է, որ կարեւոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել համապատասխան գործողությունները՝ նախնական մաքսային հայտարարագրով բացթողումը կմերժվի, եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգը կավարտվի ընդհանուր կարգով: Այսինքն՝ կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր