00:00:00

Ամանորին ձյուն չի տեղա. Ջերմաստիճանը կնվազի

15:47, 28 դեկտեմբեր 2019

Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ, 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+8, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+5, Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +6+10, Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+14, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+5, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +7+9, Արարատում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+10, Արմավիրում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+10, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+5, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+10, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +13+17, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +5+10, Արցախում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+12 (հովիտներում գիշերը՝ +2+7,  ցերեկը՝ +13+17)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր