00:00:00

Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել. Հերքում

13:11, 28 դեկտեմբեր 2019

Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել։ Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։ Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։ Այլ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն»,-ասվում է հաղորդագրությունում։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր