00:00:00

Շինարարներ և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած

12:48, 28 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» (վարորդ` Հարություն Հ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Զաքար Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայից առաջացել է վառելիքի (բենզին) արտահոսք: Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան:
Շտապօգնության աշխատակիցները պատահարի հետևանքով տուժած Հ. Հ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր