00:00:00

Ամանորի նախաշեմին՝ աչքալուսանք անասնավաճառ գործարարներին. «Հայաստանի Հանրապետություն»

13:55, 28 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մեր տնտեսվարողները ցայսօր մեծ գումարներ են վճարել, որպեսզի ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխել կարողանան: Այսուհետ այդպես չի լինի: Քանզի արդեն Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն կա: Այս մասին տեղեկացանք կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանից: Նա հայտնեց, որ այդ բանակցությունները տևել են գրեթե մեկ տարի և հենց Ամանորի նախաշեմին հաջողությամբ պսակվել: Տարանցիկ արտահանման համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և մեր ՍԱՏՄ-ի միջև: Կվերահսկվե՞ն, արդյոք, այդ արտահանման ծավալները, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ, ասենք, մսի պակասի պատճառով թանկացում լինի…»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր