00:00:00

Պաշտպանության կարիքների համար գնումները կատարելու է այլ նախարարություն. «Ժամանակ»

13:48, 28 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում: Այս փոփոխության հիմնական իմաստը լինելու է այն, որ պաշտպանության կարիքների համար կատարվող գնումները կատարելու է ոչ թե պաշտպանության նախարարությունը, այլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը փոփոխություն կատարեց կառավարության կառուցվածքում, և ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեն լուծարվեց, որի լիազորությունները փոխանցվեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Օրենքի նման փոփոխությունը ՊՆ-ի նկատմամբ անվստահության դրսևորում է, բայց այնտեղ չեն կարող հակադարձել՝ ռուսական ORSIS ARMS ընկերության հետ կապված սկանդալի պատճառով»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր