Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։