00:00:00

Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհի նոր օջախներ են հայտնաբերվել

22:47, 27 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 08:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 20 փրկարար ծառայող:
Ժամը 10։52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ  Շնող գյուղի «Գուգութ» կոչվող սարալանջին բռնկված հրդեհը տարածվել է. հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ (մոտ 5-7 հա)։ Այրվում է մոտ 40 հա տարածք (10 հա խոտածածկույթ, 30 հա բուսածածկույթ)։ Ժամը 13։50-ին դեպքի վայր է մեկնել ևս 7 փրկարար ծառայող: Ժամը 18:44-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Հրդեհաշիջման աշխատանքերին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի» անտառտնտեսություն» մասնաճյուղի 25, «Թեղուտ» ՓԲԸ-ի 13 աշխատակից և Շնող համայնքի 5 բնակիչ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջում այրվում է բուսածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար ծառայող: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 և «Թեղուտ» ՓԲԸ-ի 10 աշխատակից: Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 5 հա անտառածածկ տարածքում՝ կոճղեր, տերևներ և թփուտներ: Դեկտեմբերի 25-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 39 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Անտառային տարածքում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ: Ժամը 17։55-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Դեկտեմբերի 26-ին, ժամը 07:15-ին Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և 33 հրշեջ-փրկարար: 25-30 հա տարածքում կան ծխացող օջախներ (կոճղեր):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր