00:00:00

Ավտովթար՝ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին. տուժածներ կան

22:22, 27 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 17:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Պ., ծնված 1992 թ․) Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:
Վարորդը և ուղևորը՝ Ռաֆիկ Հ.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր