00:00:00

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. ԱԻՆ

20:23, 27 դեկտեմբեր 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում, Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր