00:00:00

Արփինե Հովհաննիսյանի գրառումը՝ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ

15:22, 27 դեկտեմբեր 2019

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների (2005) 97-րդ հոդվածը սահմանում է. «Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԴ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ:»: Սա նշանակում է ցանկացած մեղադրանքի կապակցությամբ։ ՀՀ Սահմանադրության(2015) 164-րդ հոդվածը սահմանում է.«ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:»: Սա նշանակում է այնպիսի մեղադրանքի կապակցությամբ, որը իր՝ որպես ՍԴ դատավորի լիազորությունների հետ է կապված։ Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է նշանակվել նախորդ Սահմանադրությամբ։ Հիմա, ինչպես ասում են, вопрос на милион! Ո՞րն է այս տեքստերի տարբերությունը։ Առհասարակ ինչով են իրարից տարբերվում ՍԴ դատավորների գործառութային (2015 թվականի տեքստ) եւ բացարձակ (2005 թվականի տեքստ) անձեռնմխելիությունները: Կա՞ իրավաբան, որ չի տեսնում տարբերությունը։ Պարզվում է կա։ Ոչ ավել ոչ պակաս երկրի արդարադատության նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր