00:00:00

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփին գյուղում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

13:12, 27 դեկտեմբեր 2019

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփին գյուղում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր