00:00:00

Հրայր Թովմասյանը հարցաքննվում է

11:07, 27 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է ՍԴ-ում: Նշենք, որ հարցաքննությանը զուգահեռ դատարանի բակում բողոքի ակցիա է՝ ի աջակցություն Հրայր Թովմասյանի: Հիշեցնենք, որ մամուլը երեկ գրել էր, որ ՀՔԾ քննիչներ են գնացել Սահմանադրական դատարան, թե ինչ նպատակով, հայտնի չէ: Հրայր Թովմասյանը, ըստ ամենայնի, հարցաքննվում է ՀՔԾ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում: Ըստ այդ հաղորդման՝ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են պետական իշխանությունը: Այս գործի շրջանակներում շոշափվում է նաեւ Հրայր Թովմասյանի անունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր