00:00:00

Ոստիկանությունը՝ «յաշիկի» վարորդի խուլիգանության մասին

10:56, 27 դեկտեմբեր 2019 Իրավական

Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու տարեց վարորդին։ Երեկ երեկոյան համացանցում տարածված այս տեսանյութը առաջացրել է հասարակության զայրույթը: Irakanum.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում տեսանյութի վերաբերյալ: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ փոխանցեց, որ համապատասխան աշխատանքներ են տարվում: «Հրապարակմանը ծանոթ ենք, համապատասխան աշխատանքներ են տարվում, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Ջանոյանը: Նշենք, որ ֆեյսբուքում հրապարակված տեսանյութից երևում է՝ Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ապա իջնում է իր մեքենայից ու ծեծում տաքսու վարորդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր