00:00:00

Մարտունի-Սեւան ճանապարհին BMW-ն հայտնվել անտառածածկ տարածքում և բախվել ծառին. վրավորներից մեկի վիճակը ծանր է

10:21, 27 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 26-ին, ժամը 23:19-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում՝ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմոքենան (վարորդ՝ Շիրազ Ա., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել անտառածածկ տարածքում և բախվել ծառին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղևորները՝ Ռազմիկ Ա.-ն (ծնված 1994 թ.) և Արտակ Ա.-ն (ծնված 1985 թ.), քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները Արտակ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռազմիկ Ա.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր