00:00:00

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը Opel-ով բախվել է կամրջի քարերին, էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

23:39, 26 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գ. Ճաճոյանը իր վարած Opel մակնիշի 35 AN 226 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Երևան-Սևան հատվածի վերգետնյա կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու քարերին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արտավազդ Բարխուդարյանն ու Արսեն Ասատրյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր