00:00:00

Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցի փոփոխության հարցով դիմելու են Վճռաբեկ դատարան

22:50, 26 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցի փոփոխության հարցով դիմելու են Վճռաբեկ դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Այսօր ստացել ենք Վերաքննիչ դատարանի որոշումը և, իհարկե, անպայման դիմելու ենք Վճռաբեկ դատարան»,- նշեց Ալումյանը: Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 18-ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը դատավորին: Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր