00:00:00

Սևանում եղբայրը դանակահարել է եղբորը

22:33, 26 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի Գայի փողոցի 24-ամյա մի բնակիչ: Ոստիկանները մեկնել էին բժշկական կենտրոն, պարզել նրան որտեղից են տեղափոխել, զրուցել էին բժշկի հետ: Երիտասարդը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը գործ անելիս հաստոցի վրա ընկելու հետևանքով Բայց նրա հայտարարությունը ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ ոստիկաններին հավատ չէր ներշնչել: Ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ տուժողը ժամը 1.30-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր 30-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ եղբայրը խոհանոցային դանակով դանակահարել էր նրան: Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին: Դանակը հայտնաբերվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր