00:00:00

Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ

20:00, 26 դեկտեմբեր 2019

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վաղը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնեց Խաժակյանը։ «Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից եւ վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետեւ ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ»։ Խաժակյանը նաեւ տեղեկացրեց, որ իր ներքին ձայնով քաղաքապետարանում այս պահին ՀՔԾ ներկայացուցիչներ կան։ «Երբ դուք ինձ տալիս էիք այն կարգադրությունը, որով այդ լիազորություններն էր վերապահվում, հետո պարզվեց, որ իմ ձեռքին կա իրականը։ Այն, ինչը դուք հիմա փոխում եք, սարքում եք, երբեք չեք իմանա՝ էլ ի՞նչ կարող է իմ ձեռքի տակ լինել»,- ասաց Խաժակյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նիստի ժամանակ Դավիթ Խաժակյանն ընդդեմ Հայկ Մարությանի հանցագործության մասին հաղորդում էր տվել Դատախազություն։ Ըստ Խաժակյանի՝ Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանը, որը, չի ունեցել դրա իրավունքը եւ կայացրել է շուրջ 70 ակտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր