00:00:00

Ինչո՞ւ էին ՀՔԾ քննիչները Սահմանադրական դատարան գնացել

17:30, 26 դեկտեմբեր 2019 Իրավական

Հատուկ քննչական ծառայության քննիչներն արդեն մեկ ժամ է Սահմանադրական դատարանում չեն։ Այդ մասին ՍԴ–ից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։ Թե ինչ նպատակով էին քննիչները ՍԴ գնացել ՀՔԾ-ից տեղեկություն չեն տրամադրում։ «Հրապարակի» տեղեկություններով՝ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ քննիչը ինչ-որ փաստաթուղթ է ուզել, վերցրել է և հեռացել։ Իր հերթին, «Փաստինֆոն» տեղեկացնում է, ոչ քննիչը ցանկություն է հայտնել հանդիպել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա դատարանի շենքում չի եղել։ Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։ Ավելի վաղ NEWS.am-ին ՀՔԾ-ից հայտնել էին, որ քննիչները ՍԴ-ում խուզարկություն չեն իրականացրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր