00:00:00

Դատարանն ավարտել է Արմեն Թավադյանի կալանավորման միջնորդության քննությունը․ փաստաբան

17:16, 26 դեկտեմբեր 2019 Իրավական

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թովոդյանի ձերբակալման բողոքի եւ կալանավորման միջնորդության քննությունը, որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16։00-ին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ավարտեցինք ե՛ւ ձերբակալման բողոքի, ե՛ւ կալանավորման միջնորդության քննությունը։ Այս քրեական գործով առ այսօր քննիչից որեւէ ինֆորմացիա չենք ստացել, դատարանում էլ չներկայացվեց, թե ինչ է արել պարոն Թավադյանը, որ մեղադրվում է այս արարքի մեջ, չի նշվում, օրինակ, կանչել է այս անձին, ինչ-որ բան է իրեն ասել, կամ հանձնարարություն ես տվել, հիմքեր նշված չեն, մեկ անձի ցուցմունք  է ներկայացված կիսատ-պռատ, ընդ որում ցուցմունքի մի մասը փակված է, մենք առարկություն ենք ներկայացրել դատարան, որ այս որակի նյութով չի կարելի անձին կալանավորել։ Առաջադրված մեղադրանքը չունի որեւէ իրավական հիմնավորում»,-նշեց նա։ Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր