Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հոգեբարձուների խորհրդի անդամները կողմ քվեարկեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետին կից «Ամերիկյան հետազոտությունների կենտրոն» ստեղծելու վերաբերյալ որոշմանը։
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն ասաց, որ հունվարի 11-ին լինելու է Արիզոնայի համլասարանում եւ ստորագրելու է պայմանագիր կենտրոնի ֆինանսավորման մասին, ԵՊՀ-ն դիմել է դրամաշնորհի եւ հաղթել է։ Կենտրոնում իրականացվելու է ամերիկագիտության հետազոտություններ եւ գործելու է մագիստրոսական ծրագիր։